«Մակբեթ»

«1934թ.-ին, - պատմում է Խաչատրյանը, - ես Երևան ուղարկեցի «Մակբեթ» ներկայացման համար երաժշտությունից առանձին պատրաստի համարներ: Այդ երաժշտությունից չմնաց ինձ մոտ: Պահպանվել է միայն թատրոնի գլխավոր բեմադրող-ռեժիսորի Ա.Գուլակյանի նամակը, որում նա գնահատել էր յուրաքանչյուր համարը՝ առաջնորդվելով 5-բալլային համակարգով: Ընդհանուր հաշվով մոտ քսան համար կար: Հիմա չեմ հիշում, երեքներ կային թե՞ ոչ, գուցե մեկ հատ, իսկ հիմնականում չորսեր և հինգեր էին:
Ամեն ինչ այլ կերպ էր, երբ ես երաժշտություն էի գրում 1955թ.-ին Փոքր թատրոնում ռեժիսոր Կոնստանտին Զուբովի ներկայացման համար: Ես արդեն քիչ թե շատ հասուն կոմպոզիտոր էի: Բացի դրանից, իմ բախտը բերել էր: Առիթ էի ունեցել լինել Անգլիայում՝ Էֆոնի Սթրեթֆորդ քաղաքում, որտեղ ծնվել և ապրել էր Շեքսպիրը: Քիչ ժամանակ չեմ անցկացրել Շեքսպիրի թանգարանում, նրա թատրոնում: Ի վերջո, ես բախտ եմ ունեցել Լոնդոնի հայտնի «Օլդ Վիկ» թատրոնում տեսնել «Մակբեթը»: Այս տպավորություններով հարստացած՝ վերադարձա Մոսկվա և սկսեցի երաժշտություն գրել: