6 հունիսի 2015թ.: Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 112-ամյակն է։

Արամ Խաչատրյանը հայ խոշորագույն կոմպոզիտոր է, XX դարի երաժշտական մշակույթի ականավոր գործիչ։ Նա ժամանակակից իրականության ինքնօրինակ երաժիշտներից մեկն է։ Խաչատրյանի վառ, առաջադեմ գաղափարներով, փայլուն հմտությամբ և գեղարվեստական մարմնավորմամբ աչքի ընկնող ստեղծագործությունները համաշխարհային երաժշտական գրականության ոսկե ֆոնդի մի մասն են կազմում։

Կոմպոզիտորի 100-ամյակի կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՈ-ն 2003 թվականը հայտարարել է Ա.Ի.Խաչատրյանի տարի
:

«Ամենից առաջ դա երաժշտության տոն է։ Կյանքի հաճույքը վայելող մեղեդու և նվագախմբային հնչյունների ճոխության մեջ ռուբենսյան ոգի է նկատվում։ Եվ ոչ միայն ճոխություն, այլև առատություն ու շռայլություն՝ մեղեդու և գեղգեղանքների (ձայնադրվագների) ողկույզներ։ Կարծես ըմբոշխնում ես շռայլ ազատությամբ և հարստությամբ համակված երաժշտություն։ Խաչատրյանի արվետի նշանաբանն է. «Թող լինի լույս և ցնծություն»։ (Բ.Ասաֆև)

[]
  Սույն նախագիծն իրականացվում է Բաց Հասարակության Ինստիտուտի Օժանդակության Հիմնադրամի հայկական մասնաճյուղի աջակցությամբ


Վեբ - դիզայն: WebStudio
000