|
«Գայանե»
Այս
պարտիտուրի
պատմությունը
սկիզբ է առնում
դեռևս 1939թ.-ին
գրված «Երջանկություն»
բալետից...
«Սկսելով
աշխատանքն
իմ առաջին
բալետային
պարտիտուրի
վրա՝ ես բնավ
ոչինչ չգիտեի
բալետի՝ որպես
երաժշտական
ժանրի, յուրահատկությունների
մասին: Արդեն
իսկ աշխատանքի
ընթացքում
սկսեցի արագորեն
ըմբռնել
և յուրացնել
նրա բնորոշ
առանձնահատկությունները:
Հավանաբար,
հիմնականում
ինձ օգնեց
այն հանգամանքը,
որը դեռևս
Մյասկովսկին
էր նշում,
թե Խաչատրյանի
երաժշտությունը
համակցված
է պարի տարերքով...»
Այսպես է խոստովանում
հեղինակը:
Խոշորագույն
քաղաքական
գործիչ Անաստաս
Միկոյանը
կոմպոզիտորի
հետ ունեցած
ընկերական
զրույցի
ժամանակ հայ
երաժշտության
գալիք տասնօրյակի
կապակցությամբ
բալետային
ներկայացում
ստեղծելու
ցանկություն
հայտնեց (այն
հայ երաժշտական
թատրոնում
առաջիններից
մեկը և ազգային
բալետներից
առաջինը,
որ ներկայացվեց
մինչպատերազմյան
դեկադաների
ժամանակ): Այդ
գաղափարը
լիովին համապատասխանում
էր կոմպոզիտորի
սեփական ստեղծագործական
ձգտումներին:
Բալետի թեման
նույնպես
ծնունդ առավ
այդ զրույցի
ժամանակ, և
Միկոյանը
Խաչատրյանին
խորհուրդ
տվեց հանդիպել
խորհրդային
սահմանապահների
և կոլտնտեսականների
կյանքի և աշխատանքի
մասին «Երջանկություն»
բալետային
լիբրետոյի
հեղինակ,
հայ հայտնի
ռեժիսոր
Գևորգ Հովհաննիսյանի
հետ:
Ժամանակը
սուղ էր. 1939թ.-ի
գարունն
ու ամառը՝
գրող Մաքսիմ
Գորկու խորհրդով,
Խաչատրյանն
անցկացրեց
Հայաստանում՝
զբաղվելով
ֆոլկլորային
նյութի հավաքմամբ
և ուսումնասիրմամբ:
Կոմպոզիտորն
իր առջև խնդիր
դրեց «սիմֆոնացնել»
բալետի պարային
երաժշտությունը,
հարստացնել
այն ժողովրդի
կողմից ստեղծված
երգերով
ու պարային
մեղեդիներով:
Խաչատրյանն
արագորեն
հասկացավ
ու ձևակերպեց
իր երաժշտա-խորեոգրաֆիկ
գեղագիտության
հիմնական
դրույթները:
«Երջանկության»
պարտիտուրի
վրա կոմպոզիտորն
աշխատեց ընդամենը
կես տարի: Փորձերը
ղեկավարում
էր Արթուր
Նիկիշի աշակերտը՝
հայտնի դիրիժոր
Կոնստանտին
Սարաջևը:
Ամեն ինչ
արվեց, որպեսզի
երկրի ամենաերիտասարդ
կոլեկտիվի՝
Սպենդիարյանի
անվան օպերայի
և բալետի թատրոնի
(այդ ժամանակ
այն 6 տարեկան
էր) համերգներն
հայկական
տասնօրյակի
շրջանակներում
մաքսիմալ
հաջողությամբ
անցնեին:
Կ.Սարաջևն
հրաշալի
նվագախումբ
էր հավաքել:
1939թ.-ի հոկտեմբերի
24-ին Մոսկվայի
Մեծ թատրոնում
բեմադրվեց
«Երջանկություն»
բալետը, որն
ուղղակիորեն
հիացրեց
ունկնդիրներին:
Շատ մասնակիցներ
կառավարական
մրցանակներ
ստացան, իսկ
թերթերը
ողողվեցին
հիացական
գրախոսականներով:
Այդուհանդերձ,
այդ ամենը
չխանգարեց
կոմպոզիտորին
խելամտորեն
ու գիտակցաբար
մոտենալ
ստեղծագործության
թույլ կողմերին:
Լիբրետոն,
նույնպես,
որոշ թերություններ
ուներ: Այդուամենայնիվ,
«Երջանկությունը»
լավ «ցատկահարթակ»
հանդիսացավ
խաչատրյանական
բալետային
արվեստի զարգացման
համար: Շուտով
Լենինգրադի
Կիրովի անվան
օպերայի և
բալետի թատրոնի
ղեկավարությունն
առաջարկեց
«Երջանկությունը»
բեմադրել
նոր լիբրետոյով:
Արդյունքում,
«Երջանկության»
ողջ պարտիտուրը,
հեղինակի
խոսքերով,
իր կողմից
«կուլակաթափ
արվեց» ...
Աշխատանքն
ավարտվեց
Համաշխարհային
երկրորդ
պատերազմի
տարիներին՝
«Գայանե»
բալետի ստեղծմամբ:
Կոմպոզիտորն
այսպես է հիշում
այդ ժամանակաշրջանի
մասին.
«Ես ապրում
էի Պերմի
«Ցենտրալնայա»
հյուրանոցի
հինգերորդ
հարկում:
Այդ ժամանակներն
հիշելիս
նորից ու
նորից մտածում
եմ՝ թե որքան
դժվար էր
մարդկանց
համար: Ռազմաճակատին
զենք, հաց,
մախորկա էր
անհրաժեշտ,
իսկ հոգևոր
սննդի՝ արվեստի
կարիք ուներ
և՛ ճակատը,
և՛ թիկունքը:
Մենք՝ արտիստներս
ու երաժիշտներս,
հասկանում
էինք այդ
ամենը ու
մեր ուժերը
ներդնում
դրանում:
Մոտ 700 էջից
բաղկացած
«Գայանե»-ի
պարտիտուրը
գրեցի կես
տարվա ընթացքում,
հյուրանոցային
սառն ու փոքր
սենյակում,
որտեղ դաշնամուր,
աթոռակ, սեղան
ու մահճակալ
կար: Ինձ համար
այն հատկապես
թանկ է, քանի
որ «Գայանե»-ն
խորհրդային
թեմայով
միակ բալետն
էր, որ բեմից
չէր իջնում
քառորդ դար
շարունակ...»
«Սուսերով
Պարը» կոմպոզիտորի
խոստովանմամբ,
հանկարծակի
է ծնվել: «Գայանե»-ի
պարտիտուրի
ստեղծումից
հետո սկսվեցին
փորձերը:
Թատրոնի
տնօրենը
իր մոտ կանչեց
Խաչատրյանին՝
ասելով, որ
վերջին գործողության
մեջ հարկավոր
է պար ավելացնել:
Կոմպոզիտորն
այն դժկամորեն
արեց, քանի
որ բալետն
ավարտված
էր համարում:
Այդուհանդերձ,
այդ միտքը
ստիպեց նրան
մտածել:
«Պարը պետք
է արագ, մարտական
լինի, - հիշում
էր Խաչատրյանը։
- Ձեռքերս
անհամբերությամբ
ակորդ վերցրեցին,
և ես սկսեցի
մաս-մաս նվագել
այն, ինչպես
օստինատային,
կրկնվող
դարձվածք:
Կտրուկ շարժում
էր անհրաժեշտ.
ես վերցրեցի
վերևի ձգվող
տոնը: Ինչ-որ
բան ինձ «բռնեց».
ահա, կրկնենք
ուրիշ տոնայնության
մեջ: Սկիզբը
դրված է: Այժմ
կոնտրաստ
է անհրաժեշտ...
Բալետի երրորդ
պատկերում
երգային
թեմա, լիրիկական
պատկեր ունեմ:
Մարտական
սկիզբը ես
միացրի այդ
թեմային՝
այն սաքսաֆոնն
է կատարում,
ապա վերադարձա
սկզբին, սակայն
արդեն նոր
որակով: Սկսեցի
աշխատել ցերեկվա
ժամը 3-ին, իսկ
մոտավորապես
գիշերվա
2-ին ամեն ինչ
պատրաստ էր:
Առավոտյան
ժամը 11-ին պարը
հնչեց փորձի
ժամանակ: երեկոյան
այն բեմադրվեց,
իսկ հաջորդ
օրն արդեն
գլխավոր
փորձն էր
... »:
Կ.Դերժավինի
լիբրետոյով
«Գայանե»
բալետը բեմադրվեց
Ն.Անիսիմովայի
կողմից 1942թ.-ի
դեկտեմբերին,
երբ Ստալինգրադի
մոտ վիթխարի
հերոսամարտ
էր ծավալվում:
Բեմադրությունը
կայացավ Մոլոտովում,
ուր էվակուացվել
էր Լենինգրադի
Կիրովի անվան
թատրոնը:
Բալետի պրեմիերային
դիրիժորական
վահանակի
մոտ կանգնած
էր Պ.Ֆելդտը.
նա գրախոսների
վկայությամբ
ինքն իրեն
գերազանցեց:
«Ֆելդտը, հատկապես,
ուրախացրեց
այն ոգեշունչ
եռանդունությամբ,
- նշում էր
կոմպոզիտոր
Դմիտրի Կաբալևսկին,
- որը նրան
որպես տաղանդավոր
բալետային
դիրիժորի,
երբեմն պակասում
էր ... »:
Ունկնդրում
եք «Գայանեն»
թատրոնում,
թե լսում
եք կենդանի
կատարմամբ
կամ գրամոֆոնային
ձայնագրությամբ,
ամեն դեպքում
այն անմիջապես
տպավորվում
է՝ երկար մնալով
հիշողության
մեջ: Պարտիտուրն
համակված
է մտքերի
ու զգացմունքների
ընդարձակ
բույլքով,
որն առաջ
է բերում
խաչատրյանական
գրչի մեղեդային
ու նվագախմբային,
լադային ու
հարմոնային
շռայլություն:
«Գայանե»-ի
համաշխարհային
ճանաչում
ձեռք բերելուն
նպաստեցին
կոմպոզիտորի
կողմից բալետային
երաժշտությունից
կազմված երեք
սիմֆոնիկ
սյուիտները:
«Իմ
հիշողության
մեջ ամուր
տպավորվել
է «Գայանե»-ի
առաջին սյուիտի
առաջին կատարումը
Համամիութենական
ռադիոյի
նվագախմբի
կողմից՝
Գոլովանովի
դիրիժորությամբ,
- պատմում
է երգչուհի
Ն.Շպիլերը:
- Ոչ դրանից
առաջ, ոչ դրանից
հետո (դա 1943թ.-ի
հոկտեմբերի
3-ն էր) ինձ
չհաջողվեց
լսել ծափահարությունների
այդպիսի պոռթկում,
ականատես
լինել նոր
ստեղծագործության
այդպիսի անառարկելի
հաջողության,
ինչպիսին
այն ժամանակ
Միությունների
տան Սյունազարդ
դահլիճում
էր»:
XX դարի մեծանուն
կոմպոզիտոր
Դմիտրի Շուստակովիչի
հավաստմամբ
«Գայանեն»
նույնպիսի
շլացուցիչ
հաջողությամբ
հնչեց 6 տարի
անց Նյու-Յորքում
հայտնի դիրժոր
Ստոկովսկու
ղեկավարությամբ,
գիտության
և մշակույթի
գործիչների
համաամերիկյան
կոնգրեսի
ժամանակ՝
նվիրված
խաղաղության
պաշտպանությանը:
«Գայանե»
բալետի երաժշտության
համար Արամ
Խաչատրյանը
արժանացել
է Ստալինյան
առաջին կարգի
մրցանակի:
|