Բեռնավորել երաժշտություն

«Վալենսիայի այրին»

1940թ.-ին Խաչատրյանը գրում է երաժշտություն Լոպե դե Վեգայի «Վալենսիայի այրի»-ի համար: Կոմպոզիտորին անչափ գրավել էր Վերածննդի ժամանակաշրջանում ստեղծված փայլուն կատակերգությունը, որտեղ իրավիճակի հանկարծակի փոփոխությունները, ինտրիգները նպաստում են հումանիստական գաղափարների հաստատմանը, մարդկային անհատականության, ուժի, արժանիքների ու հոգևոր գեղեցկության փառաբանմանը: Այս վառ տոնական երաժշտությունը՝ իր բնույթով և ոճով ոչ միայն լիովին համապատասխանում է գրական սկզբնաղբյուրին, այլև իր մեջ ներառում է դասական դրամատուրգիայի կերպարների երաժշտա-ինտոնացիոն արտահայտման նոր հնարներ: Երաժշտությունը հիանալի կերպով ներկայացնում է և՛ տվյալ ժամանակաշրջանը, և՛ իսպանական ազգային կոլորիտը, և՛ ճշմարտացիորեն բնութագրում է գործող անձանց: