Հակիրճ ժամանակագրություն

(Ա. Ի. Խաչատրյանի կյանքը, ստեղծագործական, կատարողական, մանկավարժական և հասարակական գործունեությունը)

1903 Հունիսի 6-ին (հին տոմարով մայիսի 24-ին) Թիֆլիսի Կոջորի արվարձանում ծնվեց Արամ Խաչատրյանը: Նրա ծնողները՝ Իլյա (Եղիա) և Ղումաշ Տեր-Խաչատրյանները, Թիֆլիս էին եկել Էրիվանի նահանգի Նախիջևանի գավառի Ազա գյուղից: Հայրը սկզբում աշխատում էր որպես կազմարար, իսկ հետագայում հիմնադրեց իր սեփական կազմարարական արհեստանոցը: Թիֆլիսում ծնվեցին Տեր-Խաչատրյանների չորս որդիները՝ Սուրենը, Վաղինակը, Լևոնն ու Արամը:
1911-1913 Սովորել է Ս. Վ. Արգուտինսկայա-Դոլգոռուկովայի մասնավոր պանսիոնում:
1913-1921 Սովորել է Թիֆլիսի առևտրական ուսումնարանում: Այդ տարիներին մասնակցել է փողային նվագախմբի պարապմունքներին: 16 տարեկանում առաջին անգամ այցելել է Թիֆլիսի օպերային թատրոն և լսել Զ. Պալիաշվիլու «Աբեսալոմ և Էթերի» օպերան: Վերջինս անջնջելի տպավորություն է գործել ապագա կոմպոզիտորի վրա:
1921 Մշակույթի հայ գործիչների խմբի հետ այցելել է Հայաստան: Ավագ եղբոր՝ Սուրենի առաջարկությամբ տեղափոխվել է Մոսկվա:
1922 Ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետ:
Աշնանը առանց երաժշտա-տեսական գիտելիքների ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (այժմ՝ ինստիտուտ): Փորձառու մանկավարժներ Ելենա և Միքայել Գնեսինները միանգամից նկատեցին երաժշտական կրթություն չստացած պատանու տաղանդը:
Սովորել է Ս. Բիչկովի և պրոֆեսոր Ա. Բորիսյակի (1923թ.-ից) թավջութակի դասարաններում:
1925 Լքել է համալսարանը՝ իրեն նվիրաբերելով երաժշտությանը: Երաժշտական ուսումնարանում տեղափոխվել է կոմպոզիցիայի դասարան և սովորել Մ. Ֆ. Գնեսինի (Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի և Ա. Կ. Լյադովի աշակերտն էր) և Մ. Գլիերի (Ս. Ա. Տանեևի և Ա. Ս. Արենսկու աշակերտն էր) մոտ:
1926-1928 Գրել է առաջին ստեղծագործությունները (տպագրվել են 1929թ.-ին): Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Մոսկվայում Խորհրդային Հայաստանի մշակույթի տան աշխատանքներին, երաժշտություն է գրել Հայկական երկրորդ դրամատիկական ստուդիայի շատ ներկայացումների համար (ստուդիան ստեղծել է եղբայրը՝ Սուրեն Խաչատրյանը, իսկ ղեկավարում էր Ռուբեն Սիմոնովը): Հայաստանի մշակույթի տանը հանդիպել է կոմպոզիտոր Ա. Սպենդիարյանին, նկարիչ Մ. Սարյանին:
Երաժշտական ուսումնարանում սովորելու տարիներին որպես թավջութակահար ելույթ է ունեցել ուսանողական կամերային անսամբլներում, հաճախել է համերգներ և ծանոթացել ռուս և արտասահմանյան դասականների լավագույն ստեղծագործությունների հետ:
Տեղի են ունեցել Խաչատրյանի երաժշտությամբ գրված պիեսների պրեմիերաներ՝ «Բաղդասար ախպար» (1927), «Խաթաբալա» (1928) և «Ատամնաբույժն արևելյան» (1928): Հայկական երկրորդ դրամատիկական ստուդիայի հետ այցելել է Հայաստան (1928):
1929 Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը: Ընդունվել է Մոսկվայի պետական կոնսերվատորիա (Մ. Ֆ. նեսինի կոմպոզիցիայի դասարան): Ստեղծագործությունների առաջին հրատարակումը. «Պոեմ» դաշնամուրի համար, «Պար» և «Երգ-պոեմ» ջութակի և դաշնամուրի համար:
1930 Տեղափոխվել է Ն. Յա. Մյասկովսկու կոմպոզիցիայի դասարան:
1931 Լարային կվարտետի առաջին կատարումը:
1932 Ընտրվել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ:
1933 Տրիոյի (կլարնետի, ջութակի և դաշնամուրի համար) առաջին կատարումը:
Հանդիպել է կոմպոզիտոր Ս. Ս. Պրոկոֆևին, որի ջանքերով «Տրիտոն» ընկերության համերգին Փարիզում կատարվել է Խաչատրյանի Տրիոն:
Ամուսնացել է Մյասկովսկու կոմպոզիցիայի դասարանի ուսանողուհի Ն. Վ. Մակարովայի հետ:
«Պարային սյուիտ»-ի երեք մասերի առաջին կատարումը Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում:
1934 Գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան: Ուսումնառության տարիներին բախտ է ունեցել հանդիպելու ռուսական և խորհրդային մշակույթի ականավոր գործիչների՝ Ե. Վախթանգովին, Լ. Սոբինովին, Վ. Մեյերհոլդին, Կ. Իգումնովին, Վ. Կաչալովին, Ս. Պրոկոֆևին, Ա. Սպենդիարյանին, Մ. Սարյանին և այլն:
Ընդունվել է ասպիրանտուրա (պրոֆեսոր Ն. Յա. Մյասկովսկու դասարան):
1935 Մոսկվայում Առաջին սիմֆոնիայի պրեմիերան Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Է. Սենկար):
Խաչատրյանի երաժշտությամբ «Պեպո» կինոֆիլմի ցուցադրումը:
որկու ամառանոցում կայացել է գրող Մ. Գորկու և երաժշտաքննադատ Ռ. Ռոլլանի հետ հանդիպումը:
1936 Ավարտել է ասպիրանտուրան:
Հեղինակային առաջին երեկոն Մոսկվայում, Հայաստանի մշակույթի տան դահլիճում:
Դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի առաջին մասի կատարումը (փոխադրված երկու դաշնամուրի համար):
1937 Ընտրվել է Կոմպոզիտորների միության Մոսկովյան բաժանմունքի նախագահի տեղակալ:
Դաշնամուրի և նվագախմբի համար կոնցերտի առաջին կատարումը Մոսկվայում (մենակատար՝ Լ. Օբորին, դիրիժոր՝ Լ. Շտեյնբերգ):
1938 Ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր:
Խաչատրյանի երաժշտությամբ «Զանգեզուր» կինոֆիլմի ցուցադրումը:
Արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:
«Պոեմ Ստալինի մասին»-ի (սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար) առաջին կատարումը կոնսերվատորիայի Մեծ դահլիճում:
1939 Ընտրվել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության կազմկոմիտեի նախագահի տեղակալ:
Ժամանել է Հայաստան՝ «Երջանկություն» բալետի վրա աշխատելու նպատակով: «Երջանկություն» բալետի առաջին բեմադրությունը Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում (բալետմեյստեր՝ Ի. Արբատով): «Երջանկություն» բալետի կատարումը Մոսկվայի Մեծ թատրոնում՝ հայկական մշակույթի տասնօրյակի օրերին:
1940 Ջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտի առաջին կատարումը Մոսկվայում՝ Չայկովսկու անվան համերգային դահլիճում (ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախումբ, մենակատար՝ Դ. Օյստրախ, դիրիժոր՝ Ա. Գաուկ):
1941 Մ. Յու. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտության պրեմիերան Մոսկվայում, Ե. Վախթանգովի անվան թատրոնում:
1942 «Գայանե» բալետի պրեմիերան Պերմում՝ Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնի բեմադրությամբ (բալետմեյստեր՝ Ն. Անիսիմովա):
1943 «Գայանե» բալետի երաժշտությունից առաջին սյուիտի կատարումը Մոսկվայում կոնսերվատորիայի Մեծ դահլիճում (ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Բ. Խայկին):
1944 Երկրորդ սիմֆոնիայի (նոր խմբագրությամբ) կատարումը (դիրիժոր՝ Ա. աուկ):
1946 Թավջութակի և նվագախմբի համար կոնցերտի առաջին կատարումը Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում (ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախումբ, մենակատար՝ Ս. Կնուշևիցկի, դիրիժոր՝ Ա. աուկ):
1947 Հանդես է եկել Պրագայում, դեմոկրատական երիտասարդության և ուսանողների առաջին փառատոնում, որպես երաժիշտների միջազգային մրցույթի ժյուրիի անդամ:
«Գայանե» բալետի պրեմիերան Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում (բալետմեյստեր՝ Ն. Անիսիմովա):
Երրորդ սիմֆոնիայի առաջին կատարումը Լենինգրադի Ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում (Լենինգրադի Ֆիլհարմոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Ե. Մրավինսկի):
1948 «Ներբող Վ. Ի. Լենինի հիշատակին»-ի առաջին կատարումը Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում (Համամիութենական ռադիոկոմիտեի սիմֆոնիկ մեծ նվագախումբ, դիրիժոր՝ Ա. Գաուկ):
1949 Խաչատրյանի երաժշտությամբ «Ստալինգրադյան ճակատամարտ» կինոֆիլմի ցուցադրումը:
1950 Դիրիժորական գործունեության սկիզբը (կատարում էր միայն իր ստեղծագործությունները): Առաջին ելույթը Մոսկվայում, հեղինակային սիմֆոնիկ համերգին: Մանկավարժական գործունեության սկիզբը նեսինների անվան երաժշտական ուսումնարանում և Մոսկվայի պետական կոնսերվատորիայում (կոմպոզիցիա):
Առաջին հյուրախաղերը (սիմֆոնիկ համերգներ) Յարոսլավլում և Ռիբինսկում:
«Հանդիսավոր պոեմի»-ի առաջին կատարումը Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում (Համամիութենական ռադիոկոմիտեի սիմֆոնիկ մեծ նվագախումբ, դիրիժոր՝ Ա. Գաուկ):
Ժամանել է Իտալիա ԽՍՀՄ մշակույթի գործիչների պատվիրակության կազմում: Հռոմում առաջին ելույթը Հռոմի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Մասնակցել է Պրագայում կայացած Չեխոսլովակիայի կոմպոզիտորների միության առաջին պլենումին:
1951 Հյուրախաղեր Ուկրաինայում. մասնակցել է հեղինակային սիմֆոնիկ համերգների Կիևում, Օդեսայում և Խարկովում (ֆիլհարմոնիայի նվագախմբեր, մենակատարներ՝ Դ. Օյստրախ և Ս. Կնուշևիցկի):
Խորհրդային Միության մշակույթի գործիչների պատվիրակության կազմում եղել է Իսլանդիայում՝ «Իսլանդիա-ԽՍՀՄ» ընկերության բարեկամության միամսյակին մասնակցելու և Ռեյկյավիկում սիմֆոնիկ համերգ տալու նպատակով:
Խաղաղության կողմնակիցների երկրորդ համամիութենական գիտաժողովի պատվիրակ էր: Երևանում ու Բաքվում կայացել են հեղինակային սիմֆոնիկ համերգներ (ֆիլհարմոնիկ նվագախմբեր, մենակատարներ՝ Դ. Օյստրախ և Ա. Կապլան):
1952 Մոսկվայի պետական կոնսերվատորիայի և նեսինների անվան երաժշտական ուսումնարանի պրոֆեսոր: Մոսկվայի Միությունների տան Սյունազարդ դահլիճում կայացել է հեղինակային սիմֆոնիկ համերգ (Համամիութենական ռադիոկոմիտեի սիմֆոնիկ մեծ նվագախումբ, մենակատար՝ Լ.Կոգան):
Բուլղարիայում հանդես է եկել հեղինակային սիմֆոնիկ համերգներով:
1953 Հեղինակային սիմֆոնիկ համերգներով հանդես է եկել Լենինգրադում:
ԽՍՀՄ պատվիրակության կազմում մեկնել է Իտալիա՝ մասնակցելու «Իտալիա-ԽՍՀՄ» ընկերության բարեկամության միամսյակին:
Համերգներով հանդես է եկել Ռիգայում (Լատվիական ռադիոյի նվագախումբ, մենակատարներ՝ Դ. Օյստրախ և Լ. Օբորին):
1954 Համերգներով հանդես է եկել Տալլինում (Էստոնական ռադիոյի նվագախումբ, մենակատարներ՝ Լ. Կոգան և Ս. Կնուշևսկի):
Համերգային շրջագայություն է կատարել Հայաստանում՝ ելույթ ունենալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: 18 հեղինակային սիմֆոնիկ համերգներ է տվել քաղաքներում և գյուղերում:
1955 Համերգներով հանդես է եկել Ֆինլանդիայի քաղաքներում: Հանդիպել է կոմպոզիտոր Յան Սիբելիուսին: Մեկնել է Անգլիա և հեղինակային սիմֆոնիկ համերգներով հանդես եկել Լոնդոնում, Լիվերպուլում, Մանչեստերում (մենակատարներ՝ Մ. Լիմպանի, Դ.Օյստրախ):
«Ուրախության ներբող»-ի առաջին կատարումը Մոսկվայի Մեծ թատրոնում (Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի նվագախումբ, դիրիժոր՝ Մ.Թավրիզիան):
«Սպարտակ» բալետի պրեմիերան Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնում (բալետմեյստեր՝ Լ. Յակոբսոն) :
1956 Մեկնել է Բուդապեշտ՝ մասնակցելու կոմպոզիտոր Բելա Բարտոկի հոբելյանի տոնակատարությանը:
1957 Նոր խմբագրությամբ «Գայանե» բալետի պրեմիերան Մոսկվայի Մեծ թատրոնում (բալետմեյստեր՝ Վ.Վայնոնեն): Հյուրախաղերի է մեկնել Լատինական Ամերիկա, հեղինակային սիմֆոնիկ համերգներով հանդես եկել Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի և Ավստրիայի քաղաքներում:
Մեկնել է Պրագա՝ մասնակցելու «Սպարտակ» բալետի բեմադրման նախապատրաստական աշխատանքներին:
Ընտրվել է ԽԱՀՄ կոմպոզիտորների միության վարչության քարտուղար:
1958 «Սպարտակ» բալետի պրեմիերան Մոսկվայի Մեծ թատրոնում (բալետմեյստեր՝ Ի. Մոիսեև):
Դ. Կաբալևսկու հետ հյուրախաղերի է մեկնել Արևմտյան Սիբիր, Կուզբաս և Ալթայ:
Ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր:
1959 Մեկնել է Ավստրիա՝ հանդես գալով Վիեննայում կայացած դեմոկրատական երիտասարդության և ուսանողների միջազգային փառատոնում, որպես ժյուրիի անդամ:
Ընտրվել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի միության նախագահության անդամ և «ԽՍՀՄ - Լատինական Ամերիկա» խորհրդային ասոցիացիայի նախագահ:
1960 Մեկնել է Լատինական Ամերիկա և Եվրոպա, համերգներով հանդես է եկել Մեքսիկայի, Վենեսուելայի, Կոլումբիայի, Կուբայի և Ֆրանսիայի քաղաքներում:
Հավանայում հանդիպել է Է. Հեմինգուեյին:
Հանդիպումներ է ունեցել Դ. Միյոյի, Օ. Մեսսիանի, Ա. Ժոլիվեի, Ֆ. Պոլենկի, Մ. Լոնգի հետ (Փարիզում):
Հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում (Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ, մենակատարներ՝ Ս. Կնուշևիցկի և Վ. Վարդանյան):
Հեղինակային սիմֆոնիկ համերգներով հանդես է եկել Բելգիայում:
Ընտրվել է Հռոմի «Սանտա Չեչիլիա» երաժշտական արվեստի իտալական ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Մեքսիկայի կոնսերվատորիայի (ք. Մեխիկո) պատվավոր պրոֆեսոր, Մեքսիկայի համալսարանի (ք. Մորելիա) պատվավոր անդամ:
1961 Հյուրախաղերի է մեկնել ԴՀ, Ավստրիա և Իտալիա:
Երևանում կայացել է «Սպարտակ» բալետի պրեմիերան:
Հեղինակային համերգներ են կայացել Եգիպտոսում և Լիբանանում:
Եգիպտոս կայացած այցելության ժամանակ հանդիպել է Եգիպտոսի պրեզիդենտ Համալ Աբդել Նասերի և Հարավսլավիայի պրեզիդենտ Իոսիֆ Բրոզ Տիտոյի հետ:
Հեղինակային համերգներ են կայացել Լենինգրադում (մենակատարներ՝ Դ. Շաֆրան և Ժ. Տեր-Մերկերյան)
Մեկնել է Բուլղարիա՝ Սոֆիայում «Գայանե» բալետի բեմադրման նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու նպատակով:
1962 «Սպարտակ» բալետի նոր բեմադրությունը Մոսկվայի Մեծ թատրոնում (բալետմեյստեր՝ Լ. Յակոբսոն):
Հեղինակային սիմֆոնիկ համերգներով հանդես է եկել Լեհաստանում:
Յարոսլավլում առաջին անգամ կատարվել է Կոնցերտ-ռապսոդիան՝ գրված ջութակի և նվագախմբի համար (Յարոսլավլի ֆիլհարմոնիկ նվագախումբ, մենակատար՝ Լ. Կոգան):
1963 Համերգային շրջագայություն է կատարել Ճապոնիայի քաղաքներով (մենակատարներ՝ Լ. Կոգան, Լ. Օբորին): Հանդիպում է ունեցել ճապոնացի կոմպոզիտոր Կ. Յամադայի հետ:
Համերգներով հանդես է եկել Իտալիայում:
Իտալիա կատարած այցելության ժամանակ Վատիկանում Խաչատրյանին ընդունել է Հռոմի պապ Հովհաննես XXIII-ը:
Իր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ հոբելյանական համերգներով հանդես է եկել Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Խարկովում, Բաքվում, Սումգայիթում, Երևանում, Լենինականում, Կիրովականում, Թբիլիսիում:
Մեկնել է Ռումինիա՝ ԽՍՀՄ-ի և Ռումինիայի կոմպոզիտորների միության քարտուղարության համատեղ նիստին մասնակցելու նպատակով:
Ընտրվել է Հայկական ԽՍՀ իտությունների Ակադեմիայի իսկական անդամ:
Ընտրվել է ԴՀ Արվեստների ակադեմիայի թղթակից-անդամ:
Հանդիպում է ունեցել Իգոր Ստրավինսկու հետ:
1964 Գորկի քաղաքում առաջին անգամ կատարվել է Կոնցերտ-ռապսոդիան՝ գրված թավջութակի և նվագախմբի համար (որկիի ֆիլհարմոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Ի. ուսման):
Մեկնել է Վիլնյուս՝ «Սպարտակ» բալետի բեմադրությանը ներկա գտնվելու նպատակով:
Մեկնել է Հոլանդիա ու ԴՀ և ելույթ ունեցել հեղինակային սիմֆոնիկ համերգներով:
Մեկնել է Բուխարեստ՝ որպես Ջ. Էնեսկուի անվան դաշնակահարների մրցույթի ժյուրիի անդամ:
1965 Մեկնել է Շվեյցարիա՝ որպես ջութակահարների միջազգային մրցույթի ժյուրիի անդամ:
Շվեյցարիայում հանդիպում է ունեցել Չարլի Չապլինի հետ:
Ռումինական ռադիոյի հրավերով մեկնել է Ռումինիա՝ սիմֆոնիկ նվագախմբի հետ Ջութակի և նվագախմբի կոնցերտի ձայնագրման նպատակով:
Համերգներով հանդես է եկել Հունաստանի քաղաքներում (մենակատարներ՝ Յա. Ֆլիեր, Վ. Պիկայզեն, Ն. Շախովսկայա):
1967 Մասնակցել է Պովոլժիեում անցկացվող փառատոնին:
Մասնակցել է Ռիգայում Լատվիայի կոմպոզիտորների հինգերորդ համագումարին:
1968 Մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և հեղինակային սիմֆոնիկ համերգներով հանդես եկել Վաշինգտոնում, Նյու-Յորքում, Չիկագոյում, Ինդիանապոլսում, Դետրոյտում, Հարթֆորդում, Կանզաս-Սիթիում, Ռոչեստեր քաղաքում (մենակատարուհի՝ Կ. Գեորգիան):
Յու. րիգորովիչի խորեոգրաֆիկ նոր խմբագրությամբ Մոսկվայի Մեծ թատրոնում տեղի է ունեցել «Սպարտակ» բալետի պրեմիերան:
Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի է ունեցել Դաշնամուրի և նվագախմբի համար կոնցերտ-ռապսոդիայի առաջին կատարումը (Համամիութենական ռադիոյի և կենտրոնական հեռուստատեսության սիմֆոնիկ մեծ նվագախումբ, դիրիժոր՝ Ռ. Ռոժդեստվենսկի, մենակատար՝ Ն. Պետրով):
Մեկնել է Վարշավա և Բուդապեշտ՝ «Սպարտակ» բալետի բեմադրությանը ներկա գտնվելու նպատակով:
1969 Մեկնել է Հարավսլավիա՝ հարավսլավցի կոմպոզիտորների հետ հանդիպելու նպատակով:
Բուլղարիայում տեղի են ունեցել կոմպոզիտորի հեղինակային սիմֆոնիկ համերգները (մենակատարուհի՝ Կ. Գեորգիան):
1970 Մեկնել է ԴՀ և Արևմտյան Բեռլին, հանդես եկել հեղինակային սիմֆոնիկ համերգներով:
1971 Հյուրախաղերով մեկնել է Նորվեգիա:
Հեղինակային համերգներով հանդես է եկել Տալլինում:
Հեղինակային համերգներով մեկնել է Հոլանդիա, Նորվեգիա և ԴՀ (մենակատարներ՝ Կ. Գեորգիան, Վ. Պիկայզեն):
Մասնակցել է Երևանում Ա. Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Մեկնել է Չեխոսլովակիա, հանդիպում ունեցել չեխ կոմպոզիտորների հետ:
1972 Հեղինակային համերգներով հանդես է եկել Երևանում (մենակատարներ՝ Կ. Գեորգիան, Ն. Պետրով):
Մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Մեկնել է Ֆրանսիա և մասնակցել «Ի պաշտպանություն հույն հայրենասերների» կոնգրեսին:
Մեկնել է Չեխոսլովակիա և մասնակցել Բրատիսլավայում հեղինակային սիմֆոնիկ համերգի, որով բացվում էր Երաժշտության միջազգային փառատոնը:
Ընտրվել է Կիևի պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր:
1973 Մոսկվայում, Թբիլիսիում, Բաքվում, Երևանում, Լենինականում, Կիրովականում, Լենինգրադում տեղի են ունեցել համերգներ՝ նվիրված Խաչատրյանի ծննդյան 70-ամյակին:
1974 Համերգներով հանդես է եկել Արևմտյան Բեռլինում:
Ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Փարիզում տեղի է ունեցել կոմպոզիտորի մեծարման հանդիսությունը: Պարգևատրվել է Ֆրանսիայի Հանրապետության շքանշանով:
1975 Թբիլիսիում մասնակցել է «Անդրկովկասյան երաժշտական գարուն» փառատոնին:
Խորհրդային երաժիշտների պատվիրակության կազմում մեկնել է Հունգարիա:
Բուդապեշտում կատարվել է Թավջութակի սոլո սոնատը:
1977 Հյուրախաղերի է մեկնել Մեծ Բրիտանիա:
1978 Մայիսի 1-ին Արամ Խաչատրյանը մահացել է Մոսկվայում (1 ամիս և 5 օր հետո կլրանար նրա 75-ամյակը): Թաղվել է Երևանում: